9 փետրվարի 2010 - 20:07 AMT
Մեծ Բրիտանիայի ՀԱԵ թեմի առաջնորդ դարձավ վարդապետ Վահան Հովհաննիսյանը


Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:

Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային եւ Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում։ Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ: Վերջին տարիներին Հայր Վահանը ծառայում էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ իբրեւ հոգեւոր հովիվ։