20 դեկտեմբերի 2001 - 22:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում ստորագրել են համաձայնագիր Ճապոնիայի կառավարության կողմից մշակույթի եւ առողջապահության զարգացմանը ուղղված երկու դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրմանը նախորթող բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: Կողմերը հավաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործընկերային հարաբերություններ զարգացնելու իրենց պատրաստակամությունը: Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը խոստացել է, որ պաշտոնական Երեւանը կաջակցի Ճապոնիային ՄԱԿի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու գործում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: