13 դեկտեմբերի 2001 - 22:34 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՈՒՇԱՑԱԾ
Հաշտեցումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ահնարին է առանց պատմական ճշմարտության ճանաչման, իսկ հայ-թուրքական երկխոսությունը արդյունավետ կդառնա միայն այն դեպքում, եթե Անկարան ճանաչի 1915 թվականի Հայոց եղեռնը Օսմանյան Թուրքիայում: Այդ մասին ասվում է Դաշնակցության Բյուրոի հայտարաությունում: Կուսակցությունը, գիտակցելով երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, անթույլատրելի է համարում անջատել Թուրքիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար Հայաստան-Թուրքիա հարաբերություններից: Ինչպես նշում են հայտարարության հեղինակները, դա պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցը: Դաշնակցության ղեկավարությունը համոզված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ավելի մեծ թափ կստանա: Հայկական պատվիրակության հրաժարականը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետագա աշխատանքներից կուսակցությունը համարում է ուշացած: Հայկական կողմի ներկայացուցիչները եւ նրանց հովանավորող Ամերիկայի Հայկական Համագումարը ի սկզբանե պետք է հասկանային, որ Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկումը կասեցնելու համար: Դաշնակցությունը հանձնաժողովի գործունեւությունը գնահատում է որպես արկածախնդրություն եւ ամբողջ պատասխանատվությունը բարդում է մասնակիցների ու աջակիցների վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: