13 դեկտեմբերի 2001 - 22:33 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆԵՐԱՌԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Վաշինգտոնում հրապարակվել է այն երկրների նոր ցուցակը, որտեղ գոյություն ունեն «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի սկզբնական կազմակրպությունները: Այդ փաստաթղթում նախկինի պես հիշատակվում է Ադրբեջանը: Նշենք, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի ԱԱՆ-ն ձերբակալել եւ արտաքսել է իր երկրի տարածքից ՈՒսամա բեն Լադենի կազմակերպության հետ կապված մի քանի ահաբեկիչների: Ընդ որում, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է «Թալիբան» շարժման խմբավորումներին զենք մատակարարող երկրներից մեկը: Նոր զեկույցում բացակայում են չորս երկրներ, որտեղ, ինչպես ավելի վաղ համարվում էր, գործում է «Ալ-Քաիդա» ցանցը: Դրանք են` Էֆիոպիան, ՈՒրուգվայը, Կանադան եւ Էկվադորը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: