1 մարտի 2010 - 22:01 AMT
ՀԱԿ-ը փորձում է ձեւավորել «կրիտիկական զանգված»

«ՀԱԿ-ը շարունակելու է հետեւողականորեն պայքարել Հայաստանի իշխանության դեմ», - Երեւանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀԱԿ հետագա գործունեությունը շարադրելով ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահի խոսքերի համաձայն, ՀԱԿ-ը շարունակելու է նպաստել երկրում նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը, որն ուղղված է լինելու ՀՀ-ում ազգային շահերի իրականացմանը: «Մենք պետք է նպաստենք հայ հասարակության քաղաքական գիտակցության բարձրացմանը եւ «կրիտիկական զանգվածի» ձեւավորմանը, որպեսզի ժամանակին սկսենք Հայաստանում իշխանափոխություն», - ասել է Տեր-Պետրոսյանը: