5 մարտի 2010 - 00:25 AMT
Վաշինգտոնը փորձում է ժամանակ շահել Թուրքիայի խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման համար

Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը ակնարկեց, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ժամանակ շահել, որպեսզի թուրքական խորհրդարանը վավերացնի 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները:

«Մեր ուշադրությունն ուղղված է այն բանին, որպեսզի առաջընթացի հասնենք այդ հարցում, որը գրեթե մեկ դար բաժանել է երկու երկրները: Դժվար դիվանագիտական աշխատանքով եւ պետքարտուղար Քլինթոնի ջանքերով մենք առաջընթացի հասանք: Մենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման շեմին ենք»,- ասաց Գիբբսը, հաղորդում է AP-ն: