5 մարտի 2010 - 17:10 AMT
Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Որոշումն ընդունվել է Բարսելոնայում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի եւ Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ:

Որոշման նախաբանում ասվում է. «1915 եւ1921թթ. ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի են ունեցել մի շարք սպանություններ եւ ներկայիս Թուրքիայի տարածքից արտաքսումներ, հատկապես Երիտթուրքերի իշխանության օրոք: Ըստ հաշվարկների մոտավորապես 800.000 հայեր կարողացան հասնել Սիրիայի արտաքսման կենտրոններ, 300.000-ը՝ ռուսական Հայաստան , քանզի 1 ու կես միլիոնը կորցրեցին իրենց կյանքը»:

«Կատալոնիայի խորհրդարանն ընդունում է այն` ինչպես արվեց 1987 թ.-ի հուլիսին եւ հետագայում 2002 եւ 2004 թթ.-ի փետրվարին վերահաստատվեց Եվրախորհրդարանի որոշումը, այն որ 1948 թ. Դեկտեմբերի 10-ին ընդունված ցեղասպանության հանցանքի կանխման եւ դատապարտման մասին ՄԱԿ-ի համաձայն, 1915 - 1921 թթ. Հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համարվում են իսկական ցեղասպանություն»,-ասվում է որոշման մեջ:

Կատալոնիայի խորհրդարանը նաեւ կոչ է արել կառավարությանը` աջակցել հայ ժողովրդին ժողովրդավարցման գործընթացի ամրապնդման իր ջանքերում, աջակցել Հայաստանի եւ ուրքիայի ջանքերին, ինչպես նաեւ արեւմտյան երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը:

Կատալոնիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն ընդունեց ին Հայոց ցեղասպանությունը: