7 մարտի 2010 - 17:20 AMT
Ալեքսան Ավետիսյան. «Հայաստանի գավաթի մրցումներն անցկացվում են Միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան»

Մարտի 7-ին «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել են Հայաստանի ձյուդոյի գավաթի մրցումները: Մրցումներին մասնակցում են մոտ 100 մարզիկ: Կանանց մենամարտում մրցում էին 15 ձյոդոյի մարզուհիներ: Հաղթողներն էին` Երջանիկ Կարապետյանը (48 կգ ), Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Անուշ Հակոբյանը (57կգ) եւ Անի Իլիչյանը (+57 կգ):

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է, որ գավաթի մրցումներն անց են կացվում Միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան. «Առաջին անգամ մենք Հայաստանի գավաթի բոլոր մենամարտերը նկարահանում ենք տեսախցիկներով: Վիճելի իրավիճակները մրցավարները կարող են կրկնակի դիտել», - ասել է Ա. Ավետիսյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքերի համաձայն, Հայաստանի գավաթի մրցումներից հետո ձյուդոյի մարզիկները մարտի 15-29-ին Աբովյանում հավաք են անցկացնելու, որպեսզի պատրաստվեն ապրիլի 21-ին Վիեննայում կայանալիք Եվրոպայի մրցումներին: