6 դեկտեմբերի 2001 - 22:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը` այսօր հանդիպել է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամալո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը նշել է, որ հայ-ռուսական կապերը այսօր հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով: Մասնավորապես, նա բավարար է համարել երկու դաշնակից երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այցի ընթացքում հայկական խորհրդայնական պատվիրակության անդամները կհանդիպեն խմբակցությունների ղեկավարների ու դումայի միջազգային, ԱՊՀ գործերի, հայրենակիցների հետ կապերի, պաշտպանության կոմիտեների ներկայացուոցիչների հետ: Երեկ Ազգային ժողովի պատգամավորները մասնակցել են Մոսկվայի լեզվաբանական համալսարանի հիման վրա ստեղծված Հայոց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացման արարողությանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: