6 դեկտեմբերի 2001 - 22:38 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՄԱՆԻՍԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ
Սրվել է իրավիճակը Վրաստանի Դմանիսիի շրջանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Գոգավայի խոսքերով` Դմանիսիում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել վրացական խորհրդարանում ծագած սկանդալը: «Քաղաքացիների միություն» կուսակցության ցուցակներով ընտրված պատգամավոր Դավիթ Մագրաձեն` հրաժարվել է պատգամավորի մանդատից:
Խորհրդարանում ազատված տեղը պետք է զբաղեցներ ցուցակով հաջորդ պատգամավորության թեկնածուն: Այդ թեկնածուն Դմանիսի շրջանի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Միքաել Մահմուդովն էր: Սակայն, պարզվել է, որ «Քաղաքացիների միություն» ղեկավարությունը դեռեւս մարտին կարգադրություն է ստորագրել Միքաել Մահմուդովին ցուցակից հանելու մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: