8 մարտի 2010 - 17:23 AMT
Որոշվել են ձյուդոյի Հայաստանի գավաթի հաղթողները

Մարտի 7-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի է ունեցել ձյուդոյի Հայաստանի առաջնություն: Գավաթին մասնակցում էին մոտ 100 ձյուդոիստներ, որոնցից 15-ը կանայք էին:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի սպորտի գծով տնօրեն Հարություն Ամիրխանյանը հայտնեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ տղամարդկանց շարքում գավաթակիրներ են դարձել հետեւյալ ձյուդոիստները. Հովհաննես Դավթյան (60 կգ ք/կ), Տիգրան Վարոսյան (66 կգ ք/կ), Հայկ Համբարձումյան (81 կգ ք/կ), Արմեն Իսպիրյան (90 կգ ք/կ), Հակոբ Առաքելյան (100 կգ ք/կ) եւ Ազատ Աբրահամյան (ք/կ+100):

Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքերով Գավաթն անց է կացել Միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան, եւ առաջին անգամ բոլոր մենամարտերը նկարահանվել են տեսախցիկով:

Հայաստանի գավաթի խաղարկությունից հետո մարտի 15-29-ը ձյուդոիստներն Աբովյանում անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որտեղ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը:

Առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Վիեննայում (Ավստրիա):