13 մարտի 2010 - 16:17 AMT
Արամ Ոսկանյանը պայմանագիր է ստորագրել «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ

Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի ռմբարկուներից մեկը` Արամ Ոսկանյանը, պայմանագիր է ստորագրել ուզբեկական «Լոկոմոտիվ» թիմի հետ, հաղորդում է «Միկայի» պաշտոնական կայքը:

«Լոկոմոտիվը» հանդես է գալիս Ուզբեկստանի բարձագույն լիգայում: 2009-ին մրցաշարային աղյուսակում նա զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ թիմի մարզիչն է Վադիմ Աբրամովը: Ուզեբեկական թիմում հանդես են գալիս Կարեն Ավագյանը եւ Կարեն Աբրամովը:

Մարտի 13-ին մեկնարկել է Ուզբեկստանի առաջնությունը: Առաջին փուլում Արամ Ոսկանյանի թիմը հանդիպել է բազմակի չեմպիոն եւ Ուզբեկստանի գավաթակիր Ֆերգանի «Նեֆտչի» հետ, որի մարզիչն է Յուրի Սարգսյանը:

«Միկայի» պաշտպան Հրաչյա Միքայելյանը տեղափոխվել է «Իմպուլս» թիմ: Նա «Միկայում» խաղացել է 2002-ից, եղել է թիմի ավագը: