16 մարտի 2010 - 16:14 AMT
Պատրիարք Կիրիլ. «Նմանատիպ այցերը վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին»

«Նմանատիպ այցերը կարեւոր են եւ վկայում են եկեղեցիների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաեւ խթանում են այդ հարաբերությունների զարգացումը: Ուրախանում եմ, որ իմ ոտքը դրել եմ այս սուրբ եւ բազմաչարչար հողի վրա», - ասել է համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը:

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր հերթին ասել է, որ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն. «Մենք ուրախանում ենք, որ ե'ւ մեր եկեղեցիների, ե'ւ մեր երկրների միջեւ այս հարաբերությունները շարունակում են զարգանալ: Մենք հաճույքով ուզում ենք նշել պատրիարքի բացառապես հայրական վերաբերմունքը Ռուսաստանի մեր զավակների հանդեպ»: