16 մարտի 2010 - 17:54 AMT
Հայաստանում «Ռուսական խոսքի օրերի» նախաձեռնողը պարգեւատրվել է Բորիս Պոլեւոյի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմով

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը 2009 թվականին պարգեւատրվել է Բորիս Պոլեւոյի անվան մրցանակի դափնեկրի դիպլոմով «Հրապարակախոսություն» անվանակարգում: Նա այդ մրցանակը ստացել է Հայաստանում «Ռուսական խոսքի օրերի» անցկացման եւ «Յունոստ» («Պատանեկություն») ամսագրի ռուս-հայկական համարի կազմակերպման ու նյութերի պատրաստման համար:

Վիկտոր Կրիվոպուսկովը Հայաստանում ավանդական «Ռուսական խոսքի օրերի» անցկացման նախաձեռնողն է, նրա իսկ նախաձեռնությամբ 2009թ. հրատարակվեց «Յունոստ» ամսագրի հատուկ համարը, որը կազմվել էր երիտասարդ հայ եւ ռուս բանաստեղծների ու գրողների ստեղծագործություններից: