19 մարտի 2010 - 15:40 AMT
Բուլղարիան կարող է հաջորդը դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցուցակում

Բուլղարիայի «Կարգ, կանոն եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը (RZS) դիտարկման համար Հայոց ցեղասպանության մասին հռչակագիր է ներկայացրել երկրի խորհրդարան: Ինչպես հաղորդում է Novinite.com-ը, տվյալ հռչակագրի ներկայացնելը երկրի խորհրդարանում կապված է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի այցի հետ Սոֆիա եւ Թուրքիայից հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարության հետ:

RZS-ը Բուլղարիայի կառավարությունից եւ վարչապետ Բոյկո Բորիսովից պահանջում է նաեւ հնչեցնել Հայոց ցեղասպանության հարցում երկրի նախարարների գրասենյակի պաշտոնական դիրքորոշումը:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Յան Յանեւը հայտնել է, որ կուսակցությունը նպատակ է հետապնդում համաձայնության հասնել Բուլղարիայի կողմից ողբերգական իրադարձությունների գնահատման հարցում եւ հանդես գալ հստակ հայտարարությամբ` ի պաշտպանություն պատմական ճշմարտության, ինչպես դա վերջերս արեցին ԱՄՆ-ն ու Շվեդիան:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը նույնպես 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: