22 մարտի 2010 - 15:09 AMT
ՎԶԵԲ-ը Ամերիբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար` Ամերիաբանկին տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ մասնավոր փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) հետագա վարկավորման համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա Ամերիաբանկին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը:

«ՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ամերիաբանկին տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից», - ասաց ՎԶԵԲ-ի Նախագահ Թոմաս Միրոուն:

«Մենք բավականությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ: Ամերիաբանկին տրամադրված նոր ֆինանսավորումը կօգնի մեզ բավարարել Հայաստանի ՓՄՁ-ների վարկավորման աճող պահանջարկը, կնապստի երկրի տնտեսության հետագա զարգացմանը եւ կենսական նոր ուժ կտա», - ասաց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրեց եւս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում` աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը: