24 մարտի 2010 - 19:05 AMT
Դավիթ Նալբանդյան. «Ուզում եմ հաղթել Մայամիի մրցախաղում»
Հայազգի արգենտինաբնակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հուսով է, որ պրակտիկա ձեռք կբերի Sony Ericsson Open-2010 մրցախաղում, որը մեկնարկել է մարտի 23-ին Մայամիում: Նա ստացել է wild card: Առաջին մրցաշրջանում խաղալու է լեհ Լուկաշ Կուբոտի դեմ:

«Ես մեկնել եմ Ստոկհոլմ եւ խաղացել եմ Դեւիս Կուբկի հավաքականի համար: Ես մտածեցի` ինչու չխաղամ զույգերի մրցախաղում: Հետո որոշեցի համարձակություն ունենալ եւ կորտ դուրս եկա միայնակ: Դա խենթի որոշում էր, բայց մենք հաղթեցինք, եւ ես վստահություն ձեռք բերեցի իմ ուժերի հանդեպ, - մեջբերում է gotennis.ru -ն:- Հիմա ես պետք է որքան հնարավոր է շատ մրցախաղերում խաղամ: Ուզում եմ Մայամիում հաղթել, սակայն դեռեւս շատ քիչ ժամանակ եմ կորտում անցկացնում: Ինձ ոչ թե վերականգնման ժամանակ է պետք, այլ խաղալու: Ինձ մոտ մեկ ամիս հետո ամեն ինչ շատ լավ է լինելու», - ասել է Նալբանդյանը: