25 մարտի 2010 - 15:38 AMT
Էլյա Հովհաննիսյան. «2015 թ. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»
«2016 թ.-ին Հայաստանին մեծ նվաճումներ են սպասում, եւ նա իր հաջողության գագաթնակետին է հասնելու», - մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ ժամանակահատվածում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, եւ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանության փաստը:

«Եթե Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին` 2015 թ. ճանաչի այդ պատմական փաստը, իսկ մեր տվյալների համաձայն, նա այդ իսկապես անելու է, ապա համապատասխանաբար 2016 թ. Հայաստանն իր հաջողության գագաթնակետին է լինելու», - ընդգծել է գիտնականը: Նա նաեւ նշել է, որ 2016 թ.-ից հետո հայերը կդառնան ողջ աշխարհում հոգեւոր արժեքներ տարածող օբյեկտ: «Ներկայում ծնվում են առանձնահատուկ ընդունակություններով երեխաներ, որոնք էլ կատարելու են այդ առաքելությունը», - հայտարարել է Էլյա Հովհաննիսյանը: