23 նոյեմբերի 2001 - 23:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է 10 000 դրամ անվանական արժողությամբ թղթադրամի եւ 20, 50, 100, 200 ու 500 դրամ արժողությամբ մետաղադրամերի լավագույն դիզայնի մրցույթ: Մրցութային աշխատանքները պետք է համապատասխանեն նախկինում թողարկված դրամանիշերի ոճին: Ինչպես հայտնի է, 50-ից 20 000 դրամ արժողությամբ թղթադրամերի վրա պատկերված են հայկական գիտության, մշակույթի, արվեստի ու գրականության կարկառուն գործիչներ: Նոր թղթադրամի վրա առաջարկվում է պատկերել մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դիմանակարը եւ դրվագ նրա ստեղծագործություններից: Թղթադրամի չափսը կկազմի 150x72 մմ: Լավագույն դիզայնի հեղինակը կստանա 100 000 դրամ մրցանակ, իսկ թվարկված անվանական արժեքներով մետաղադրամերի լավագույն դիզայնի մրցույթի հաղթողները կստանան յուրաքանչյուրը 50 000-ական դրամ: Դրանից հետո Կենտրոնական բանկը կհայտարարի նոր թղթադրամի ու մետաղադրամերի պատրաստման մրցույթ, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2002 թվականի վերջերում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: