27 մարտի 2010 - 13:45 AMT
Յան Գիլան. Ձայնասկավառակների անօրինական վաճառքը գողություն է
«Ձայնասկավառակների անօրինական վաճառքն ընդգրկել է ողջ երաժշտական աշխարհը: Եղել է ժամանակ, երբ ես ինքս նպաստել եմ տարբեր սիրողական ձայնագրությունների իրագործմանը` համարելով դա ռոք երաժշտության տարածման միջոց»,- Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է լեգենդար Deep Purple խմբի առաջնորդ Յան Գիլանը: Սակայն, նրա խոսքերով, տեխնիկան արդեն վաղուց հիանալի հնարավորություններ ունի պրոֆեսիոնալ եւ որակյալ ձայնագրման համար: «Ձայնասկավառակների անօրինական վաճառքով զբաղվող մարդիկ, ինչպես նաեւ դրանք գնողները պետք է գիտակցեն, որ դա գողություն է: Դա նույնն է, եթե երեխայից կոնֆետ խլեն կամ ինչ-որ մեկից հեռուստացույց գողանան»,- ընդգծել է լեգենդար ռոք երաժիշտը: