29 մարտի 2010 - 14:39 AMT
Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան դուրս գալու համար պայքարում Դավիթ Նակբանդյանը զիջել է Ռաֆայել Նադալին
Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը առանց դժվարության դուրս է եկել Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան: Նադալը հանդիպել է վերջերս ծանր վնասվածքից հետո մրցաշրջան
վերադարձած արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի:

Առաջին սեթում առաջինը հաջողվեց բրեյքի հասնել իսպանացուն, սակայն, իր առավելությունը նա չկարողացավ պահպանել եւ գրեթե անմիջապես զիջեց հակառակորդին: Այնուհետեւ հավասար պայքար ընթացավ, որն ավարտվեց օրինաչափ թայ-բրեյքով, որտեղ ավելի ուժեղ էր Նալբանդյանը` 7:6, հաղորդում է gotennis.ru-ն:

Այնուհետեւ իսպանացուն այնուամենայնիվ հաջողվեց խլել նախաձեռնությունը եւ հաջորդ 2 սեթում նույն 6:2 հաշվով հաղթանակ տանել: Այդպիսով, Ռաֆայելին հաջողվեց հավասարեցնել Նալբանդյանի հետ իր անձնական հաշիվը` 2:2:

Հաղթանակից հետո Նադալն ասաց, որ խաղը ծանր էր: «Ես հիանալի գիտեի, թե որքան լավ կարող է խաղալ Նալբանդյանը: Ես գիտեի, որ դա հասարակ մենամարտ չի լինելու, միշտ մի փոք վախ կա, երբ դուրս ես գալիս կորտ նման տաղանդավոր մարզիկի դեմ, ինչպիսին է Դավիթը»,-ասել է նա: