Սկսած 2010 թվականի մայիսի 22-ից «Արմավիա» ավիաընկերությունը պարբերական չվերթներ կիրականացնի դեպի Ռիմինի: Սա Հռոմից հետո արդեն երկրորդ իտալական քաղաքն է, որի ուղղությամբ «Արմավիա» ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու:
Երեւան-Ռիմինի-Երեւան ուղղությամբ չվերթերը կիրականացվեն շաբաթ օրերը:
Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր:
Ռիմինի` քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանյա շրջանում, Ռիմինի նահանգի վարչական կենտրոնը: Գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, Ադրիատիկ ծովափի ամենահայտնի իտալական հանգստավայրն է: