7 ապրիլի 2010 - 16:07 AMT
Ուկրաինայի Գավաթի եզրափակիչը կկայանա Խարկովում

Մայիսի 16-ին Դոնեցկի "Մետալուրգը", որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, Ուկրաինայի Գավաթի եզրափակչում իր ուժերը կչափի "Տավրիայի" հետ:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, որոշվել է եզրափակչի անցկացման մարզադաշտը: "Մետալուրգ" - "Տավրիա" հանդիպումը կկայանա Խարկովում` "Մետալիստ" մարզադաշտում:

Վիճակահանության արդյունքներով, "Մետալուրգը" եզրափակչում հանդես կգա հյուրի դերում: