7 ապրիլի 2010 - 18:32 AMT
Նիդեռլանդների հայկական համայնքն ակտիվություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում “Ապրիլի 24-ի” կոմիտեն, որ Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների միության կազմի մեջ է մտնում, մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կազմակերպել երկու միջոցառում: Այս մասին ասված է FAON-ի տարածած հայտարարության մեջ: “Շատ կարևոր է, որ մենք` որպես Նիդեռլանդների հայկական համայնք, ցույց տանք մեր անհանգստությունը այն առթիվ, որ Թուրքիան մինչ օրս հերքում է Հայոց ցեղասպանության փաստը”, - նշում է FAON-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 20-ին Հաագայում անցկացվելու է հանրահավաք և ցույց, որի կազմակերպիչն է FAON-ը: Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու հայ համայնքի հանրագիրը: Ապրիլի 24-ին Ասենում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն