7 ապրիլի 2010 - 20:06 AMT
Cornet-Am-ը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է ստացել Երևանում և Ծաղկաձորում

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) Cornet-Am ընկերությանը լրացուցիչ ռադիոհաճախականություններ է տրամադրել Ծաղկաձոր և Երևան քաղաքներում ռադիոռելեային կապի կազմակերպման համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀԾԿՀ մամլո ծառայությունից, 14711 ՄՀց, 14739 Մհց, 15313 ՄՀց, 15159 ՄՀց հաճախականությունները մեկ տարի ժամկետով տրամադրվել են Cornet-Am ընկերությանը: Ընկերությունը նախատեսում է օգտագործել հաճախականությունները ձայնային և տեսագրային ծառայությունների` անլար փոխանցման ծառայության համար:

“ԿՈՄՍԹԱՐ-ՕՏՍ”-ի դուստր ընկերություն Cornet-AM-ն Ինտերնետ մուտք գործելու և տվյալները հաղորդելու և Հայաստանում Wi-Max-ի ծառայությունների միակ տրամադրող խոշորագույն ընկերություններից է: Ընկերության ցանցը տվյալ պահին մայրաքաղաքից բացի ընդգրկում է 18 քաղաքներ հարակից բնակավայրերով: