7 ապրիլի 2010 - 21:17 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հետ

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման խնդիրներին: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները և կոռուպցիան լրջագույն խոչընդոտ են Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների լուծման համար, ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: