8 ապրիլի 2010 - 13:30 AMT
Արկադի Տեր-Թադևոսյան. “Պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ղարաբաղյան հակամարտության գոտում շատ մեծ է, քանի որ բանակցային գործընթացը մտել է փակուղի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքերով, հակամարտության կողմերը փորձում են հաշտեցնել անհաշտելին. տարածքային ամբողջականության սկզբունքը և ազգային ինքնորոշման ակզբունքը: “Լրացուցիչ լարվածություն է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արձանագրությունների վավերացման հնարավոր ձախողումը միայն կմեծացնի պատերազմի հավանականությունը: Ես պետք է հիշեցնեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան 1919-ից համակարգում են իրենց արտաքին քաղաքականությունը: Բայց ասել, որ այս տարվա մայիսին կարող է պատերազմ սկսվել, դժվարանում եմ, բայց պատերազմ լինելու է: Եթե ոչ այս տարի, ապա` մյուս”,- ասել է Կոմանդոսը: