12 ապրիլի 2010 - 20:10 AMT
Կիպրոսում կայացավ հայկական ժողովրդական պարի "Սիփան" համույթի տասներորդ համերգը

Ապրիլի 10-ին Կիպրոսում կայացավ հայկական ժողովրդական պարի "Սիփան" համույթի տասներորդ համերգը: Համերգի ժամանակ Կիպրոսի 45 երիտասարդ հայեր ներկայացրեցին 22 ավանդական ու ժամանակակից հայկական պարեր զանազան ազգային տարազներով, որոնք կարել էր Ժաննա Թահմազյանը:

Պարերը հայերի համար իրենց դարավոր մշակութային ժառանգության պահպանման միջոցներից մեկն են եղել:

Միջոցառումը տեղի ունեցավ Կիպրոսի կրթության և գիտության նախարար Անդրեաս Դիմետրիուի և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մագդեսյանի հովանու ներքո: