14 ապրիլի 2010 - 14:01 AMT
Թբիլիսիի հայերը 1915 ստորագրություն կհավաքեն` Վրաստանի ղեկավարությանը հասցեագրված ուղերձի տակ

Վրաստանի հայկական համայնքն այսօր 13:00-ին Թբիլիսիում “Հավլաբար” մետրոյի կայարանի մոտ անցկացնում է ակցիա, որի ընթացում հավաքելու է խորհրդանշական 1915 ստորագրություն` Վրաստանի նախագահին, խորհրդարանին և քաղաքական կուսակցություններին հասցեագրված ուղերձի տակ:

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, ակցիան նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի պատմության ամենաարյունոտ իրադարձությունների` Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին:

Վրաստանի հայկական համայնքն արդեն դիմել է վրացական խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով, հաղորդում է apnsy.ge-ն: