16 ապրիլի 2010 - 15:29 AMT
Երևանում տեղի է ունենալու Եվրոպական գործարար կոնգրեսի կոմիտեի նիստը

Ապրիլի 20-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով, հաղորդում է “ՀայՌուսգազարդի” մամլո ծառայությունը:

ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին կմասնակցեն գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում “Գազպրոմ” ԲԲԸ, Overgas, “Գազֆոնդ”, “ՆԻԻգազէկոնոմիկա”, “Զապսիբգազ” ՓԲԸ, “Բելգրազպրոմբանկ” ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers և այլ կազմակերպություններից:

Կոմիտեի նիստին ողջույնի խոսքով հանդես կգա “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

ԵԳԿ Կոմիտեի նիստի աշխատանքների արդյունքները կամփոփի “Գազպրոմ” ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը: