19 ապրիլի 2010 - 15:03 AMT
Դոնի Ռոստովում տեղի կունենա “Վերածնված ազգի պատմությունը” խորհրդաժողովը` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյակին

Խորհրդաժողովը տեղի է ունենում պատմության ոլորտում փորձագետների, իշխանության ներկայացուցիչների, հոգևորականության և այլ ազգային համայնքների մասնակցությամբ:

“Վերածնված ազգի պատմությունը” երիտասարդական միջբուհական խորհրդաժողովը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին, տեղի է ունենալու 2010-ի ապրիլի 23-ին Ռոստովի Պետական տնտեսագիտական համալսարանում: Խորհրդաժողովը կազմակերպել է Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքը, և անցկացվում է 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների մասին հասարակությանը տեղեկացնելու և հայ ժողովրդին համախմբելուն ուղված միջոցառումների շրջանակներում:

Խորհրդաժողովը տեղի է ունենում պատմության ոլորտում փորձագետների, իշխանության ներկայացուցիչների, հոգևորականության և այլ ազգային համայնքների մասնակցությամբ: Խորհրդաժողովի ընթացքում նախատեսվում է Ցեղասպանության մասին նյութերի շնորհանդես, լուսանկարների ցուցահանդես և կինոդիտում, հաղորդում է Miasin.Ru-ն: