19 ապրիլի 2010 - 19:39 AMT
Ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունները հետաձգվել են

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ընթացիկ տարվա մայիսին նշանակված ադրբեջանա-ամերիկյան զորավարժությունները հետաձգվել են: Այդ մասին հաղորդեց ԱՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

"Սակայն դրա պատճառներն ինձ հայտնի չեն, պարզելու անհրաժեշտություն կա",- ավելացրել է նա:

Երկկողմ ադրբեջանա-ամերիկյան ռազմական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա 2009թ. ապրիլին Ադրբեջանում վաշտի մակարդակով "Տարածաշրջանային պատասխան-2009" համատեղ զորավարժություններ կայացան: Նույնպիսի զորավարժություններ ծրագրվում էր անցկացնել նաև այս տարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: