Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում կարելի է դիտարկել որպես զարգացման փուլ, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փրկելուն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը կրկին հունի մեջ մտավ: Ընդ որում, փորձագետը նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում առաջին քայլն էր, ոչ թե`վերջին: “Չի բացառվում, որ մայիսի վերջում կամ հունիսի սկզբին տեղի կունենա Սարգսյան-Էրդողան հերթական հանդիպումը”,-նշել է Ռ.Կիրակոսյանը: