21 ապրիլի 2010 - 15:17 AMT
Ապրիլի 24-ին Բեռլինում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում տեղի է ունենալու 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ: Միջոցառմանը ներկա են լինելու Գերմանիայի քաղաքական, գիտության և մշակույթի գործիչներ:

Հոգեհանգստի արարողությանը ելույթ են ունենալու Բուխենվալդ և Միտելբաու-Դորա հուշահամալիրների պրոֆեսոր Ֆոլկհարդ Կնիգեն, Բեռլինի խորհրդարանի ներկայացուցիչ Վալտեր Մոմպերը, Բեռլինի հայկական համայնքի խորհրդի անդամ Վարդգես Ալյանակը:

Միջոցառմանը մասնակցելու են նաև դերասանուհի Մելանի Բլոկսդորֆը, սոպրանո Լիանա Ալեքսանյանը և դաշնակահարուհի Սիլվա Շմեդինգ-Ֆարմազյանը: