23 ապրիլի 2010 - 18:29 AMT
Արսեն Հարությունյան. Լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է

Հաղորդագրությունն այն մասին, որ քաղաքի կենտրոնում լուսաֆորները շարքից դուրս են եկել և խցանումների պատճառ դարձել, չափազանցված էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ վարչության ավագ տեսուչ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով, լուսաֆորների աշխատանքի խախտման պատճառը էլեկտրականության անջատումն էր:

"Լուսաֆորները չեն աշխատել միայն Աբովյան և Կորյունի փողոցների ու Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկներում: Դա տևել է 50 րոպե: Այժմ լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է",- ընդգծեց Հարությունյանը:

Նա հաղորդեց նաև, որ լուսաֆորների աշխատանքի խախտման հետևանքով խցանումներ չեն առաջացել, իսկ դժվարացած տրանսպորտային երթևեկությունը կարգավորվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: "Ոչ մի լուսաֆոր էլեկտրաէներգիայի մատակարարման խախտման արդյունքում շարքից դուրս չի եկել",- նշեց Արսեն Հարությունյանը: