23 ապրիլի 2010 - 19:25 AMT
Երևանում ընթանում է "Միացյալ Հայրենիք" կազմակերպության ակտիվիստների երթը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին

Երևանում ընթանում է "Միացյալ Հայրենիք" կազմակերպության ակտիվիստների երթը` նվիրված Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ինչպես հաղորդեց երթի կազմակերպիչներից մեկը, այդ ակցիայով հայ երիտասարդությունը ցանկանում է հայտնել աշխարհին, որ շարունակում է պայքարը հանուն արդարության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնման:

Ակտիվիստները երթը սկսեցին Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանից և շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: