23 ապրիլի 2010 - 20:07 AMT
Հրեաները Էրդողանից պահանջում են նախ` ընդունել Հայոց ցեղասպանությունը, հետո միայն մեղադրել Իսրայելին

Ապրիլի 22-ին Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ցույց Թուրքիայի վարչապետի այն հայտարարության դեմ, որով նա մեղադրում էր Իսրայելին` պաղեստինցիների զանգվածային սպանությունների համար:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայ դատի Երուսաղեմի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը հայտնել է, որ ցույցը կազմակերպել էին հրեաները: Նրանք իրենց բողոքն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ: “ Հրեա ակտիվիստները հայտարարել են, որ Անկարան իրավունք չունի մեղադրելու Իսրայելին պաղեստինցիների դեմ ցեղասպանություն կազմակերպելու մեջ, քանի որ Թուրքիան 1915 թ. իրականացրել է Հայերի ցեղասպանությունը”, - ասել է Ժ. Ավագյանը:

2009 թ. Դավոսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին մեղադրել էր պաղեստինցիներին կոտորելու համար և ցուցադրաբար լքել էր համաժողովի դահլիճը: