23 ապրիլի 2010 - 20:14 AMT
Կիևում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանություն` առանց մոռացության իրավունքի” թեմայով կլոր սեղանը

Ապրիլի 23-ին Կիևում տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանություն` առանց մոռացության իրավունքի” թեմայով կլոր սեղանը, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսն ու Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչն եր, պաշտոնյաներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Կլոր սեղանը վարում էր Ուկրաինայի նախկին ԱԳ նախարար Գենադի Ուդովենկոն: Կլոր սեղանի ավարտին որոշվել է դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին` խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով: Կոչի տակ իրենց ստորագրություններն են դրել հայտնի ուկրաինացի հասարակական և քաղաքական գործիչներ:

Նրանց միացել են նաև Ուկրաինայի ազգային համայնքների ներկայացուցիչները: Նշենք, որ կլոր սեղանին ներկա էին 12 ազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայոց ցեղասպանությունը նման բարձր մակարդակով Ուկրաինայում դեռ չէր քննարկվել, հաղորդում է Analitika.at.ua-ն: