23 ապրիլի 2010 - 21:49 AMT
Բուենոս Այրեսի խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում “Հանդուրժողության և ազգերի միջև հարգանքի օրվա” շրջանակներում և Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ միաձայնորեն ընդունել է բանաձև, որի համաձայն Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը, հարգելով զոհերի հիշատակը և հետագայում նման հանցանքները կանխելու նպատակով կոչ է անում միջազգային հանրությանը և առաջին հերթին Թուրքիային` ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հաղորդում է, որ բանաձևում նշվում է, թե Բուենոս Այրեսի օրենսդիրները հարգելով զոհերի հիշատակը, կոչ են արել կանխել հետագայում ցեղասպանությունները: