24 ապրիլի 2010 - 17:51 AMT
Մարկո Պիգին. “ Թուրքիայի ժողովուրդը իր կառավարության հակահայկական քարոզչության զոհն է”

Իտալացի լուսանկարիչ Մարկո Պիգինն այս օրերին գտնվում է Հայաստանում և Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ռեպորտաժ է պատրաստում:

“Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա տխուր օր է: Ես ցավում եմ, որ մարդիկ ղեկավարվում են միայն իրենց քաղաքական շահերով”, - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Պիգինը և ավելացրել, որ այսօր թուրք ժողովուրդը շատ դժվարին խնդրի առաջ է կանգնած, քանի որ պատմություն չգիտի:

Նրա խոսքերի համաձայն, Թուրքիայի ժողովուրդը իր կառավարության հակահայկական քարոզչության զոհն է:

“Ես հույս ունեմ, որ և’ հայ, և’ թուրք ժողովրդի համար ապագան խաղաղ կլինի: Սակայն Տրապիզոնում ես տեսա, որ Թուրքիայի ժողովուրդը շատ բացասաբար է տրամադրված: Ես չէի կարողանում խոսել մարդկանց հետ, իսկ երբ նրանք թուրք ժողովրդի ցեղասպանության մասին սկսեցին պատմել, ես այլևս ոչինչ չկարողացա ասել”, - ավելացրել է իտալացի լուսանկարիչը: