26 ապրիլի 2010 - 20:47 AMT
Երևանում կազմակերպվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը

Երևանում կազմակերպվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը` Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ:

Անսելմո Ֆրանչեսկոնին Հայաստանի մշակույթին և պատմությանը ծանոթացել է շնորհիվ իր կնոջ` Մարգո Թումասյանի; Նա իր կտավներում վերարտադրում է Հայոց ցեղասպանությունը: Նրա 30 աշխատանք ներկայացված է ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով ասել էր, որ նկարչի մի շարք աշխատանքներ գտնվում են Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանում և նկարչի աշխատանքների հավաքածուն կընդգրկվի Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում:

Ներկայում Անսելմո Ֆրանչեսկոնին ապրում և գործում է Միլանում(Իտալիա):