4 մայիսի 2010 - 18:22 AMT
Վլադիմիր Զախարով. Ադրբեջանի ռևանշի փորձը դատապարտված է ձախողման

Ղարաբաղը երբեք փոխանակման դրամ չի դառնա որևէ երկրի հետ բանակցություններում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Վլադիմիր Զախարովը: «Մոտ ժամանակներս ես որևէ նոր զարգացումներ չեմ ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է ռուս փորձագետը: Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ եթե վճռի ռևանշի դիմել, այն դատապարտված է ձախողման: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԼՂՀ-ում արդեն պետական կազմավորում է ձևավորվել, և Լեռնային Ղարաբաղի ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է: