5 մայիսի 2010 - 17:11 AMT
ՎիվաՍելը մայիսի 17-ին կներկայացնի HTC Android սմարթֆոնը

HTC ընկերությունը, լինելով բջջային սարքերի մշակող ու արտադրող, մայիսի 17-ին պաշտոնապես կներկայացնի Android օպերացիոն համակարգի բազայի վրա ստեղծված իր արտադրանքը Երևանում կայացած ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՌԴ-ում և ԱՊՀ –ում HTC ընկերության ներկայացուցչությունում: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու HTC-ի միջև Համագործակցության մասին պայմանագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը HTC-ի պաշտոնական ռազմավարական գործընկերն ու ապրանքի վաճառողն է Հայաստանի շուկայում` ներառյալ Android օպերացիոն համակարգի բազայի վրա գործող սարքերը:

HTC-ի բջջային սարքերի վաճառքը կիրականացվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի խանութներում ընկերության անձնակազմի կողմից, որոնք հատուկ վերապատրաստում են անցել HTC ընկերության մասնագետների մոտ: HTC-ի բոլոր սմարթֆոնների վրա կտարածվի HTC-ի պաշտոնական երաշխիքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու HTC-ը մի շարք մարքեթինգային ակցիաներ կանցկացնեն:

HTC Corporation-ը բջջային կապի սարքերի շուկայում ամենարագ աճող ընկերություններից է:

Մինչդեռ, մայիսի 4-ին Orange Armenia-ն Երևանում վաճառքի հանեց HTC Tattoo™ սմարթֆոնները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Orange Armenia-ի մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը, հետերաշխիքային սպասարկումը իրականացվում է Orange Armenia ընկերությունում: