6 մայիսի 2010 - 13:18 AMT
Վրացական կողմը հավաստիացնում է, որ գազի առաքումը Հայաստան կվերականգնվի 2-3 օրից

Վրաստանի տարածքով գազի տարանցումը Հայաստան կվերսկսվի 2-3 օրից: Գազի առաքումը կասեցվել է Կոբի-Գուդաուրի հատվածում տեղի ունեցած սողանքի պատճառով:

Վրաստանի գազի ու նավթի կորպորացիայի աշխատակիցները բարձրադիր գոտում աշխատում են վթարի հետևանքների վերացման վրա: Վրացական բնակչությանը գազով մատակարարելու վրա դա չի անդրադառնա: Այդ երկիրը գազը ստանում է Ադրբեջանից: Հայաստանը ևս չի տուժի վթարի հետևանքներից: Հանրապետությունում կա գազապահեստարան, որը կարող է 10 օր ապահովել բնակչության գազի պահանջարկը: