6 մայիսի 2010 - 14:08 AMT
Հայկ Դեմոյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն ավարտված է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլն իր բոլոր տարրերով ավարտված է: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական գործընթացը ձախողվեց Թուրքիայի մեղքով: Այդ համատեքստում հայ փորձագետը երկու պատճառ է նշել:

“Թուրքիան չցանկացավ կորցնել Ադրբեջանը, բացի այդ ակնկալիքներն այդ գործընթացից չարդարացան, այսինքն նա չկարողացավ կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և որևէ առաջընթացի հասնել ղարաբաղյան հակամարտությունում»,-ասել է Դեմոյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը չի կարող հիմնվել Հայ-թուրքական արձանագրությունների վրա: «Թուրքիայի մեղքով արձանագրություններն արժեզրկվեցին»,-ասել է Հայկ Դեմոյանը: