6 մայիսի 2010 - 17:24 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՄՊ-ի վետերաններին սառեցված ավանդների փոխհատուցման կարգը

Մայիսի 6-ին Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ հաստատել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:

Բացի այդ, որոշում է ընդունել Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 10262.0 հազար դրամ, որով ֆինանսավորվելու են համերգային միջոցառման կազմակերպման և տոնական հրավառության ծախսերը: