7 մայիսի 2010 - 12:18 AMT
Մայիսի 9-ը եվրոպական երկրներում նշվում է որպես Եվրոպայի օր

Մայիսի 9-ը Եվրոպայում, այդ թվում նաև Հայաստանում, նշում են իբրև Եվրոպայի օր: «Աշխարհի խաղաղությունը հնարավոր չէ ապահովել, միչև նորարակական ջանքեր չկիրառվեն սպառնալիքներին համապատասխան»: Ահա, այս բառերով է Շումանը սկսում իր հռչակագիրը 1950-ի մայիսի 9-ին: Այս տողերը հետագայոմ վերածվեցին եվրոպական ինտեգրացիայի մեկնարկի և մինչ օրս արդիական են մնում Եվրոպայի մի շարք տարածաշրջանների համար, ասվում է Հայաստանի Եվրոպական շարժման հաղորդագրության մեջ:

Անցել է 60 տարի, սակայն Եվրոպան շարունակվում է ինտեգրվել: Եվրոպային ինտեգրվում է նաև Հայաստանը: Հիմնադրման պահին Եվրոպական համայնքը ներառում էր ընդամենը 6 պետություն, այսօր այն արդեն 27 անդամ ունի, այդ թվում Խորհրդային Միության անդամ և Վարշավյան համաձայնագրի անդամ պետություններ:

Առաջին անգամ Հայաստանում Եվրոպայի օրը նշվեց 2006 թ.-ին Հայաստանի Եվրոպական շարժման կողմից: Հայաստանի Եվրոպական շարժումը շնորհավորում է բոլորին Եվրոպայի օրվա կապակցությամբ և հույս հայտնում, որ քաղաքացիական հասարակության և պետության համախմբված ջանքերի շնորհիվ մեր պետությունը նույնպես մի օր կանդամակցի Եվրոպական Միությանը: