7 մայիսի 2010 - 13:54 AMT
Բակուր Կարապետյան. Պատերազմի դեպքում Ադրբեջանը կվերածվի համադաշնության

Ադրբեջանը չի գնա պատերազմի, սակայն եթե դա այնուամենայնիվ տեղի ունենա, ապա դա կլինի Բաքվի վերջը, քանի որ Ադրբեջանը կվերածվի համադաշնության: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: Ըստ նրա, Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները հարմար պահի են սպասում, թե երբ Բաքուն ռազմական գործողություններ կսկսի, ապստամբելու համար:

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի գնա պատերազմի: Պատերազմը տանուլ տված երկրի համար կպահանջվի առնվազն ևս 50 տարի` ձերբազատվելու համար պարտվածի սինդրոմից»,-հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրենը: