
2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի երիտասարդական հավաքականների միջև խաղը դատելու է Ֆարեյան կղզիների մրցավարական խումբը
Խաղի գլխավոր մրցավարը լինելու է Պետուր Ռեյներտը, նրան օգնելու են Ենս Ալբերտ Սիմոնսենը և Ռեգին Էգխոլը: Խաղի տեսուչն է Դագֆին Օլսենը, PanARMENIAN.Net-ին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Էստոնիա-Հայաստան խաղը կայանալու է մայիսի 20-ին Տալինում «Կադրիորգ» մարզադաշտում:
Այս թիմերի միջև երկրորդ խմբի առաջին խաղը կայացել է 2009-ին նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, Հայաստանի հավաքականի կազմում գոլ խփել է Հենրիխ Մխիթարյանը:
Երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ էստոնացիները 9 միավորով 3-րդ տեղում են: Խմբի առաջատարը Շվեյցարիայի հավաքականն է (16 միավոր):