7 մայիսի 2010 - 18:38 AMT
Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանից այլևս ոչինչ չի մնա

Ադրբեջանական կողմը եթե վերսկսի պատերազմական գործողությունները ղարաբաղյան ռազմաճակատում, ապա այդ երկիրը կբաժանվի 5-6 մասերի և Ադրբեջանից այլևս ոչինչ չի մնա: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:

Շիրխանյանի խոսքերի համաձայն, Ադրբեջանի ժողովուրդը վաղուց հասկացել է, որ Արցախը գտնվում է իր իսկական տերերի ձեռքում: «Ադրբեջանի բանակում ծառայում են հիմնականում այդ երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր հազիվ թե ալիևների կլանի համար զոհեն իրենց կյանքը», - ընդգծել է նա: